Աջակցե՛ք մեզ
Անվճար կրթություն և աշխատատեղ վիրավոր զինվորների համար
Ծրագրի շահառուն ՀՀ ԶՈՒ ժամկետային կամ պայմանագրային զինծառայողն է (10-15 անձ՝ ըստ հանգանակված գումարի չափի), որը հաշմանդամություն է ձեռք բերել 2020 թ. պատերազմական գործողություններում:
Ծրագրով նախատեսվում է հանգանակված գումարն ամբողջությամբ հատկացնել ֆորմալ (բակալավրիատի կամ մագիստրոսական կրթական ծրագրերով) կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրով սովորել ցանկացող շահառուին: Ուսումնառության ընթացքում շահառուն հնարավորություն կունենա օգտվել նաև օտարերկրյա առաջատար բուհերի կամ գիտատեխնիկական կենտրոնների կրթական օնլայն ծրագրերից։
Կիբերանվտանգության մասնագետների դեսանտ
Նախատեսվում է ստեղծել կիբերանվտանգության հայկական դեսանտ, որն ունակ կլինի իրականացնել համապատասխան գործողություններ տեղեկատվական անվտանգության տիրույթում՝ թշնամու հարձակումներին դիմադրելուց մինչև դրանց վնասազերծումն ու հակահարձակումը:
Հանգանակված գումարն ամբողջությամբ հատկացվելու է տեխնիկական ռեսուրսների ձեռք բերմանն ու մասնագետների վերապատրաստմանը։